Աշխարհ

23.10.2023 12:45


Բայրամովը մեկնել է Իրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Բայրամովը մեկնել է Իրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կայանալու է այսօր:

Հավելենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:

Ավելի վաղ ԻՌՆԱ գործակալությունը հայտնել էր, որ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):

Մոսկվան ևս հաստատել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին:

«3+3» ձևաչափի ձևավորման կարևորագույն նպատակը տարածաշրջանի խնդիրների լուծումն է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և առանց արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության:

«3+3»-ի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի ներկայության։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը