Լրահոս

23.10.2023 15:20


Մեր իրականության մեջ տեղ են գտնում վատաբանությունն ու անտարբերությունը երկրի բարիքի նկատմամբ. Կաթողիկոս

Մեր իրականության մեջ տեղ են գտնում վատաբանությունն ու անտարբերությունը երկրի բարիքի նկատմամբ. Կաթողիկոս

Մեր իրականության մեջ ցավոք տեղ են գտնում վատաբանությունն ու անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտա­նեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև՝ հանձնառության ոգին:

Պատասխանատվությունը ստորադասվում է իրավունքին, անզուսպ պահվածքն ու վիրավորանքը ընկալվում է որպես քաջություն:

Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը հաճախ ի չարս է գործադրվում ճշմարտու­թյունն աղավաղելու, կողմնակալ տեսակետներ տարածելու համար:

Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, և մենք դժվարանում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Այս խորագրի վերջին նյութերը