Աշխարհ

23.10.2023 15:35


Առանց վարանելու հրթիռ կարձակենք Հայֆայի ուղղությամբ. ԻՀՊԿ փոխհրամանատար

Առանց վարանելու հրթիռ կարձակենք Հայֆայի ուղղությամբ. ԻՀՊԿ փոխհրամանատար

Իրանը կարող է «առանց վարանելու» հրթիռ արձակել իսրայելական Հայֆա քաղաքի ուղղությամբ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար Ալի Ֆադավին: Այս մասին գրում է ranintl.com-ը:

«Ոմանք Հայֆայի վրա ուղիղ հրթիռային հարձակումը համարում են ամենապրակտիկ գործողությունը: Մենք առանց վարանելու կիրականացնենք այդ խնդիրը, եթե դա անհրաժեշտ լինի և եթե դրա պահանջը լինի»,-ասել է ԻՀՊԿ-ի փոխհրամանատար:

«Սակայն ես չեմ հանձնարարությունը որոշողը»,-հավելել է նա:

Զինվորականն այս հայտարարությունն արել է Թեհրանի համալսարանի մզկիթում Գազային աջակցող ուսանողների հավաքի ժամանակ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը