Լրահոս

23.10.2023 16:32


Կոտայքի մարզում բախվել է 4 մեքենա

Կոտայքի մարզում բախվել է 4 մեքենա

Այսօր` հոկտեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինճպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` «ժողովրդին հայտնի Աբովյանի գայի պոստի մոտ» բախվել են 29-ամյա Վարդան Հակոբյանի վարած Hyundai Elantra մակնիշի, 28-ամյա Արման Բաղդասարյանի վարած BMW 525 մակնիշի, 32-ամյա Իվան Եպիսկոպոսյանի վարած BMW մակնիշի և 42-ամյա Սասուն Կիրակոսյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը