Քաղաքական

23.10.2023 19:42


Թեհրանում տեղի են ունեցել «3+3» ֆորմատով բանակցությունները

Թեհրանում տեղի են ունեցել «3+3» ֆորմատով բանակցությունները

Թեհրանում մեկնարկել է «3+3» հարթակի հանդիպումը: Նշենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այսօր Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։

«Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների քննարկման նպատակով այսօր Թեհրանում տեղի կունենա «3+3» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ «Խաղաղության, համագործակցության և առաջընթացի հերթը Հարավային Կովկասում» խորագրով հանդիպումը կարող է լինել տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և մարտահրավերներին վերջ տալու ճանապարհի հիմնաքարը»,-գրել է նա։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը