Լրահոս

23.10.2023 22:28


Կանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Դավթաշենի կամրջից

Կանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Դավթաշենի կամրջից

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքաքացու (Հ․ Հ․, ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Այս խորագրի վերջին նյութերը