Լրահոս

24.10.2023 12:18


Կրակոցներ՝ Ուրցաձոր գյուղում, հայտնաբերվել է ավտոմեքենա, որի վրա կրակոցի հետքեր են եղել

Կրակոցներ՝ Ուրցաձոր գյուղում, հայտնաբերվել է ավտոմեքենա, որի վրա կրակոցի հետքեր են եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մարզպետ Կ.-ից, ով հայտնել է, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ ինքը հայտնաբերել է իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային բազմաթիվ հետքեր:

Տեղում ոստիկաններին ու քննիչներին Մարզպետ Կ.-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01:30-ին մինչ 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրազենից կրակելու միջոցով վնասել է իր տան դիմաց կայանված ավտոմեքենան:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 2 որսորդական ողորկափող հրազենի կոտորակներ, իսկ ավտոմեքենայից հեռու հայտնաբերվել է որսորդական ողորկափող հրազենի փամփուշտի խիցկոնտենիեռ:

Պարզվել է, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրաչ Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված մեկփողանի որսորդական ողորկափող հրազենից:

Այս խորագրի վերջին նյութերը