Լրահոս

24.10.2023 12:55


Մեծամորում բախվել են Nissan X-Trail-ն ու Opel Vectra-ն. կա 6 վիրավոր

Մեծամորում բախվել են Nissan X-Trail-ն ու Opel Vectra-ն. կա 6 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահհ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը