Աշխարհ

24.10.2023 14:39


Ադրբեջանը 10 միլիարդ դոլար կծախսի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում

Ադրբեջանը 10 միլիարդ դոլար կծախսի Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում

Առաջիկա երեք տարիներին Ադրբեջանը ավելի քան 10 միլիարդ ամերիկյան դոլար կծախսի Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում։

Հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Ադրբեջանցի պաշտոնյաները գործակալությանը փոխանցել են, որ 2024-ից 2027 թվականներին երկրի պետական բյուջեում «կապիտալ ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցների 29․4 տոկոսը կուղղվի Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մեկնարկած ծրագրերի իրականացմանը»։

«Մինչև 2027 թվականը Բաքուն նախատեսում է ամրապնդել այս շրջաններում գտնվող ռազմական ենթակառույցները, կկառուցվեն էներգետիկ, տրանսպորտային, մարզական և սոցիալական օբյեկտներ»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը