ՀՀԿ–ական պատգամավոր. «Նախընտրական գործընթացները կարող են փոխել կոալիցիոն տրամադրությունները»
Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը խոսել է ՀՀԿ–ԲՀԿ փոխհարաբերությունների մասին։
–Կոալիցիայի շուրջը պտտվող խոսակցություններն արհեստածին են և դրսից ներմուծվող,–նշել է բանախոսը:
Նրա խոսքերով՝ կոալիցիան շարունակում է իր բնականոն գործընթացը։
«Կարող են լինել հակասող հայտարարություններ, սակայն սա բնականոն է, ինչպես աշխարհի ցանկացած կոալիցիայում»,–ասել է Ա. Զաքարյանը:
Ըստ նրա՝ նախընտրական գործընթացները կարող են փոխել կոալիցիոն տրամադրությունները:
–Ձևի փոփոխությունն առայժմ չի կարող լինել, իսկ բովանդակային փոփոխություններ հնարավոր են,–նկատել ՀՀԿ–ական պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀԿ–ի հետ համագործակցել ցանկացող քաղաքական ուժերին՝ Ա. Զաքարյանն ասել է.
–ՀՀԿ-ի հետ համագործակցող ցանկացած ուժ պետք է գիտակցի, որ ՀՀԿ-ն բաց է համագործակցության համար, սակայն պետք չէ նրան ինչ-որ բան սովորեցնել։ ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որի հետ կարելի է զբաղվել առևտրով։