Իսրայելի բանակի շտաբի պետն ասել է՝ ինչու է հետաձգվում Գազայի հատվածում ցամաքային հարձակումը
Գազայի հատվածում ցամաքային հարձակումը հետաձգվում է «ռազմավարական նկատառումներով». այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերցի Հալևին՝ ընդգծելով, որ ՀԱՄԱՍ խմբավորումն արդեն «ափսոսում է» Իսրայելի դեմ պատերազմ սկսելու համար։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Իսրայելական բանակը պատրաստ է ցամաքային մանևրի, և մենք քաղաքական վերնախավի հետ որոշում կկայացնենք հաջորդ փուլի ձևի և ժամկետների վերաբերյալ»,-ասել է Հալևին:
Նա ընդգծել է, որ կան «մարտավարական և նույնիսկ ռազմավարական նկատառումներ», որոնք հետաձգում են ցամաքային հարձակումը, բայց դրանք թույլ են տալիս Իսրայելին ավելի լավ նախապատրաստվել։
«Մենք յուրաքանչյուր րոպեն օգտագործում ենք ավելի լավ պատրաստվելու համար՝ ահաբեկիչների սպանություն, ենթակառուցվածքների ոչնչացում, հաջորդ փուլի համար ավելի շատ հետախուզական տվյալների հավաքում: Սա մեր պետությունն է, մեր տունը, և մենք այն ամեն կերպ կպաշտպանենք»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am