Հարցազրույց

25.10.2023 11:41


Եղեք զգոն և մի տրվեք սադրանքներին. Անդրեյ Արեշև (տեսանյութ)

Եղեք զգոն և մի տրվեք սադրանքներին. Անդրեյ Արեշև (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպումը 3+3 ձևաչափով։

«Որքանով կարելի է դատել, Թեհրանում կայացած հանդիպմանը կոնկրետ որոշումներ չեն կայացվել, սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր, այդ թվում, իհարկե, մերձավորարևելյան ամենասուր ճգնաժամը, որը կարող է այսպես թե այնպես ազդել Հարավային Կովկասի վրա՝ ի դեպ, հաշվի առնելով Իսրայելի բավականին ամուր դիրքերն Ադրբեջանում։

Դե, 3+3 ձևաչափն ինքնին, և դա ընդգծված է բազմաթիվ մեկնաբանություններում, կոչված է պաշտպանելու Հարավային Կովկասի տարածաշրջանը արտաքին որոշակի ուժերի միջամտությունից և ազդեցությունից: Դա ոչ թե Իսրայելն է, իհարկե, այլ առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը։ Եվ, ի դեպ, նրանք ակտիվորեն շփվում են ոչ միայն Հայաստանի, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, այլև Ադրբեջանի հետ։ Մենք գիտենք, որ կա էներգետիկ համագործակցություն, Արևմուտքի և Ադրբեջանի միջև կան փոխգործակցության այլ ձևաչափեր»,-ասել է Արեշևը։

Նրա կարծիքով, տարածաշրջանի խոշոր խաղացողներին անհրաժեշտ է ինքնուրույն լուծել ընթացիկ խնդիրները լոգիստիկ տարբեր ոլորտներում:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի և Իրանի համար կարևոր է ապահովել այն անդրսահմանային հաղորդակցությունների անվտանգությունը, որոնք նախատեսվում է իրականացնել, այդ թվում՝ օգտագործելով Հարավային Կովկասի հանրապետությունների տարածքը։ Նկատի ունեմ, առաջին հերթին, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, ինչպես նաև Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև հաղորդակցության խնդրի լուծման որոշ տարբերակներ»,-նշել է Արեշևը։

Խոսելով հանդիպման ձևաչափի կենսունակության մասին՝ Alpha News-ի զրուցակիցն այն համարում է հաջողված և լավ հեռանկարներ ունեցող.

«Կարծում եմ, որ ձևաչափը կենսունակ է և գործունակ՝ առկա խնդիրների քննարկման, կոպիտ եզրերի հաշտեցման առումով: Ինձ թվում է, որ նման խնդիրներ իսկապես կան։ Դե, և, իհարկե, այն հարցերն ու հակամարտությունների սուր անկյունները, որոնք պահանջում են ավելի օպերատիվ հաղորդակցության մեխանիզմ, կարծում եմ, որ դրանք նույնպես կարող են պահանջված լինել։ Եվ իզուր չէ, որ Սերգեյ Լավրովն ասաց, որ նշանակվելու են լիազոր ներկայացուցիչներ, որոնց, ինչպես հասկանում եմ, կոչվված են պահպանել այս ռեժիմը նախարարների մի հանդիպումից մյուսը քիչ թե շատ արդյունավետ վիճակում»,-ասել է քաղաքագետը։

Փորձագետը նաև կարծիք է հայտնել հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման մասին՝ դրանում տեսնելով և՛ դրական, և՛ բացասական շահերը։

«Հայ-ռուսական հարաբերությունները, ցավոք, գնում են դեպի անորոշություն, դրանք հիմնականում պայմանավորված կլինեն հակադիր միտումներով։ Մի կողմից աճող տնտեսական փոխգործակցությունը, մյուս կողմից՝ երկու շահագրգիռ կողմերի փորձերը՝ ինչ-որ կերպ ուռեցնելու մեր միջև առկա անվստահությունն ու խնդրահարույց խնդիրները։

Մի կողմից աճող տնտեսական փոխգործակցությունը, իսկ մյուս կողմից՝ երկու կողմերի շահագրգիռ ուժերի փորձերը՝ ինչ-որ կերպ ուռճացնել անվստահությունը և խնդրահարույց հարցերը, որոնք առկա են մեր միջև: Կարծում եմ, որ բոլոր առողջ ուժերի խնդիրն է, առաջին հերթին, տեղեկատվական տարածքում ուշադիր հետևել առկա միտումներին, լինել զգոն և չտրվել տարբեր տեսակի սադրանքներին»,-եզրափակել է Անդրեյ Արեշևը։

Այս խորագրի վերջին նյութերը