Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքում իրականացվում է «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հրթիռների վնասազերծում
Հոկտեմբերի 23-ին մեկնարկած Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև շարունակվող համատեղ զորավարժություններում փորձարկում են արագ հարձակողական գործողությունների տարբեր սցենարներ։ Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով։
Ըստ աղբյուրի՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունների երկրորդ օրը երկու երկրների բանակային ստորաբաժանումները, «անվտանգ անցումներ բացելով ականապատ տարածքներում, գրավել են կեղծ հակառակորդի պաշտպանական գիծը և հակառակորդի թիկունքում օդային դեսանտ իջեցրել: Մշակվել է նաև «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի միջոցով «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հրթիռային համակարգերի ոչնչացման սցենարը։
«Ինչպես երևում է համատեղ զորավարժությունների սցենարից, դրանք կրում են հարձակողական բնույթ։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվում սովորական «Իսկանդերի» և «Տոչկա-Ու»-ի ոչնչացման հետ կապված դետալներին։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանից բացի, Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը զինված է հակաօդային պաշտպանության այս համակարգերով։
Հիշեցնենք, որ դեռ 44-օրյա պատերազմից առաջ Մոսկվան «Իսկանդեր»-ի մեկ դիվիզիա (4 միավոր) տեղափոխեց Երևան։ Ինչ վերաբերում է «Տոչկա-Ու» համալիրներին, ապա դրանք շատ երկար ժամանակ հայկական բանակի զինանոցում են։ Այս առումով ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կարելի է դիտարկել որպես քողարկված ուղերձ Հայաստանին։ Միաժամանակ Իրանին ուղղված նմանատիպ ուղերձը կարելի է համարել այն, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններում կիրառում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների օպերատիվ կառուցման սցենարներ»,-ընդգծում է պարբերականը։
Զորավարժություններն անցկացվում են միաժամանակ Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Լեռնային Ղարաբաղում։ Դրանցում ներգրավված են երկու երկրների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների երեք հազար զինվորներ և սպաներ, 130 միավոր զրահատեխնիկա, 100 միավոր հրետանի, ավելի քան քսան ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և փոքր նավակներ։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները։

Աղբյուրը՝ news.am