Աշխարհ

25.10.2023 12:30


Սիրիայի տարածքում իսրայելական ավիահարվածների հետեւանքով ութ սիրիացի զինվոր է զոհվել

Սիրիայի տարածքում իսրայելական ավիահարվածների հետեւանքով ութ սիրիացի զինվոր է զոհվել

Իսրայելի ավիահարվածների արդյունքում Սիրիայի տարածքում 8 սիրիացի զինվոր է զոհվել, եւս 7-ը վիրավորվել են, հայտնում է SANA-ն։

«Չորեքշաբթի գիշերը ժամը 01:45-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է ձեռնարկել օկուպացված սիրիական Գոլանից՝ հարվածներ հասցնելով Դարաայի գյուղական շրջաններում գտնվող մի քանի ռազմական օբյեկտներին»,-SANA-ին հայտնել է ռազմական աղբյուրը:

Պարբերականի փոխանցմամբ, «ագրեսիայի հետևանքով ութ զինծառայող է զոհվել, յոթը՝ վիրավորվել, պատճառվել է նաև նյութական վնաս»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը