Լրահոս

25.10.2023 14:50


«Զվարթնոց»-ում 44-ամյա օտարերկրացին մեկնման սրահի սանհանգույցում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են քաղաքացիները

«Զվարթնոց»-ում 44-ամյա օտարերկրացին մեկնման սրահի սանհանգույցում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են քաղաքացիները

Հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում. Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիները օդանավակայանի մեկնման սրահում գտնվող սանհանգույցում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, ով պատին ամրացված կախիչից գոտիով փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Քաղաքացիների կողմից փրկվածը Ալժիրի Հանրապետության քաղաքացի՝ 44-ամյա Ամեր Ը.-ն է:

Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը