Երևանում թալանել են անհատ ձեռներեցին պատկանող «Թել-սել»-ի տերմինալը. գողացել են պահոցում գտնվող 3 մլն դրամը
Հոկտեմբերի 21-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Ա. Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:00-ից միչև հոկտեմբերի 21-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Սվաճյան փողոցում տեղադրված իրեն պատկանող «Թել-սել» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել ողջ գումարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագետները:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Բ.-ն անհատ ձեռներեց է, իսկ «Թել-սել»-ից հափշտակել են մոտ 3 մլն դրամ: