Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա իր ՀՕՊ համակարգերը տեղափոխել տարածաշրջան
Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա իր հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխել տարածաշրջան, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։
«Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին առ այն, որ Գազայի հատվածում սպասվող ցամաքային ներխուժումից առաջ նրանք տեղափոխեն իրենց հակաօդային պաշտպանությունը տարածաշրջանում ամերիկյան զորքերին պաշտպանելու համար»,-ասվում է հոդվածում:
Սպասվում է, որ ԱՄՆ-ն կարող է համակարգերը փոխանցել արդեն այս շաբաթվա վերջին։
Պարբերականը, սակայն, նշում է, որ Իսրայելը նաև ջանքեր է գործադրում անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու և պատանդներին ազատելու իր ցամաքային գործողությունների պլանավորման մեջ:
«Սակայն ամերիկացի զինվորականներին սպառնացող վտանգը առաջնային մտահոգություն է»,-ասվում է նյութում՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Աղբյուրը՝ tert.am