Աշխարհ

26.10.2023 07:04


ՌԴ-ն և Չինաստանը վետո են կիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ում իսրայելա-պաղեստինյան լարվածության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նկատմամբ

ՌԴ-ն և Չինաստանը վետո են կիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ում իսրայելա-պաղեստինյան լարվածության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նկատմամբ

Ռուսաստանը և Չինաստանը վետո են կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի նկատմամբ, որը վերաբերում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և ԱՄԷ-ն, իսկ 2-ը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը պարունակում է Իսրայելի վրա արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակման դատապարտում, պատանդներին ազատ արձակելու և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու կոչ: Սակայն այն հրադադարի կոչ չի անում, այլ ճանաչում է երկրների ինքնապաշտպանության իրավունքը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը