Աշխարհ

26.10.2023 09:29


Լիբանանը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է 50 հազարը

Լիբանանը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է 50 հազարը

Լիբանանի սահմանամերձ շրջանների բնակավայրերի մեծ մասն ամայացել է իսրայելական բանակի և «Հեզբոլլահի» շիա աշխարհազորայինների միջև շարունակվող հարվածների պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հարավային Լիբանանի քաղաքապետարանների միության ղեկավար, Բուրջ Ռահալի քաղաքապետ Հասան Համուդը։

«Ավելի քան 50 հազար մարդ արդեն մեկնել է, մեծամասնությունը՝ Բեյրութ, Սաիդա, Բաալբեկ և այլ վայրեր»,-ասել է նա,-Իհարկե, սրանք անօթեւան փախստականներ չեն, ունեն բնակարաններ, հարազատներ, որոնց մոտ կարող են մնալ։ Ինչ վերաբերում է տները կորցրածներին, կամ իսկապես գնալու տեղ չունեցողներին, ապա նրանց թիվը Տյուրի շրջանում 6,5 հազար է, իսկ ամբողջ տարածաշրջանում՝ 19 հազար»։

Այս խորագրի վերջին նյութերը