Մարսի վրա 8 հիանալի վայր, ուր կարող են ապագայում այցելել զբոսաշրջիկները
Մարսը մեծ հակադրություններ ունեցող մոլորակ է․ այստեղ կան հսկայական հրաբուխներ, խոր ձորեր և խառնարաններ:Այն ուսումնասիրելու հիանալի վայր կլինի ապագա զբոսաշրջիկների համար, երբ մարդկությունն առաջին գաղութը հիմնի Կարմիր մոլորակի վրա: Space.com-ը ներկայացրել է մի քանի տեսարժան վայրեր, որոնք Մարսի ապագա զբոսաշրջիկները կարող են այցելել:
Օլիմպոս լեռ
Օլիմպոս լեռը Արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխ է, որը գտնվում է Թարսիս հրաբխային շրջանում։ Ըստ NASA-ի՝ այն մոտավորապես նույն չափի է, ինչ Արիզոնա նահանգը: Լեռն ունի 25 կմ բարձրություն, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է Էվերեստ լեռան բարձրությունը՝ մոտ 8,9 կմ։
Օլիմպոս լեռը հսկա վահանային հրաբուխ է, որը ձևավորվել է լավայի՝ լանջերով դանդաղ հոսելուց հետո: Սա նշանակում է, որ ապագա հետազոտողների համար, հավանաբար, հեշտ կլինի այն մագլցել, քանի որ լեռան լանջերի միջին թեքվածքը կազմում է ընդամենը 5 տոկոս:Գագաթին մոտ 85 կմ լայնությամբ տպավորիչ իջվածք է։
Թարսիսի հրաբուխներ
Օլիմպոս լեռը մագլցելուց հետո արժե տեսնել նաև Թարսիսի շրջանի մյուս հրաբուխները: Ըստ NASA-ի՝ Թարսիսում 12 հսկա հրաբուխ կա մոտ 4000 կմ լայնությամբ գոտում: Ինչպես Օլիմպոսը, այս հրաբուխները ևս հակված են շատ ավելի մեծ լինել, քան Երկրի վրա առկա հրաբուխները, հավանաբար այն պատճառով, որ Մարսն ունի ավելի թույլ ձգողականություն, որը հրաբուխներին թույլ է տալիս ավելի շատ բարձրանալ: Հնարավոր է, որ այս հրաբուխները ժայթքած լինեն մինչև 2 միլիարդ տարի առաջ։
Այս լուսանկարում, որն արել է Viking 1-ը սարքը 1980-ին, երևում է Թարսիսի արևելյան շրջանը: Ձախում՝ վերևից ներքև, երևում են երեք վահանային հրաբուխներ, որոնք ունեն մոտ 25 կմ բարձրություն՝ Ասկրիաուս լեռը (Ascraeus Mons), Սիրամարգի լեռը (Pavonis Mons)-ը և Արսիա լեռը (Arsia Mons): Վերևից աջում կա մեկ այլ վահանային հրաբուխ, որը կոչվում է Թարսիս Թոլուս:
Մարիների հովիտներ
Մարսում է գտնվում ոչ միայն Արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխը, այլև ամենամեծ կիրճը՝ Մարիների հովիտները, որի երկարությունը, տստ NASA-ի տվյալների, մոտ 3000 կմ է: Դա մոտ չորս անգամ ավելի երկար է, քան Գրանդ կանյոնը, որն ունի մոտ 800 կմ երկարություն:
Գիտնականները վստահ չեն, թե ինչպես է առաջացել Մարիների հովիտները, սակայն դրա ձևավորման վերաբերյալ մի քանի տեսություն կա: Շատ գիտնականներ ենթադրում են, որ երբ ձևավորվել է Թարսիսի շրջանը, այն նպաստել է Մարիների հովիտների աճին: Հրաբխային շրջանի միջով շարժվող լավան մոլորակի կեղևը հրել է դեպի վեր, ինչի հետևանքով կեղևը կոտրվել է նաև այլ շրջաններում: Ժամանակի ընթացքում մոլորակի կեղևի այս կտորներից ձևավորվել է Մարիների հովիտները։
Հյուսիսային և Հարավային բևեռներ
Մարսն իր բևեռներում ունի երկու սառցե շրջաններ՝ մի փոքր տարբեր բաղադրությամբ։ Հյուսիսային բևեռը (պատկերված է լուսանկարում) մոտիկից ուսումնասիրել է Phoenix սարքը 2008-ին, մինչդեռ հարավային բևեռի դիտարկումներն արվել են ուղեծրային սարքերի արած լուսանկարների միջոցով: Ձմռանը, ըստ NASA-ի, ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային բևեռների մոտ ջերմաստիճանն այնքան է իջնում, որ ածխաթթու գազը մթնոլորտից կոնդենսացվում է և վերածվում սառույցի՝ մոլորակի մակերեսին:
Ամռանը տեղի է ունենում հակառակ գործընթացը, ինչի արդյունքում ածխաթթու գազը վերադառնում է մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն ամբողջությամբ անհետանում է հյուսիսային կիսագնդում` իր հետևից թողնելով ջրի սառցե շերտ: Սակայն սառույցի մի մասը մնում է հարավային մթնոլորտում: Սառույցի այս ողջ տեղաշարժը հսկայական ազդեցություն է ունենում Մարսի կլիմայի վրա՝ առաջացնելով քամիներ և այլ ազդեցություններ:
Գեյլ խառնարան և Շարփ լեռ
Գեյլ խառնարանը հայտնի է դարձել 2012-ին այնտեղ Curiosity մարսագնացի վայրէջքից հետո։ Լայնածավալ ապացույցներ կան առ այն, որ այստեղ նախկինում ջուր է եղել։ Curiosity-ն վայրէջքից մի քանի շաբաթ անց հանդիպել է նախկին գետահունի և խառնարանի հատակի երկայնքով իր ճանապարհորդության ընթացքում գտել ջրի առկայության մասին էլ ավելի շատ ապացույցներ: Curiosity-ն այժմ գտնվում է մոտակա հրաբխի վրա, որը կոչվում է Շարփ լեռ (Aeolis Mons) և ուսումնասիրում է դրա յուրաքանչյուր շերտի երկրաբանական առանձնահատկությունները:
Curiosity-ի առավել հետաքրքիր գտածոներից մեկը այդ շրջանում մի քանի անգամ բարդ օրգանական մոլեկուլների հայտնաբերումն էր: 2018-ի հրապարակված արդյունքների համաձայն՝ այս օրգանական նյութերը հայտնաբերվել են 3,5 միլիարդ տարվա վաղեմության ժայռերի ներսում: Օրգանական նյութերի արդյունքներին զուգահեռ մարսագնացը նաև հայտնաբերել է մեթանի կոնցենտրացիաներ տարբեր սեզոնների ընթացքում մթնոլորտի փոփոխությունների ժամանակ: Մեթանը տարր է, որը կարող է արտադրվել մանրէների, ինչպես նաև երկրաբանական երևույթների կողմից, ուստի պարզ չէ, թե արդյոք դա կյանքի նշան է, թե ոչ:
Մեդուզայի ակոսներ
Մեդուզայի ակոսները Մարսի ամենատարօրինակ վայրերից մեկն է, որոշ գիտնականներ նույնիսկ ենթադրում են, որ այն առաջացել է չհայտնաբերված թռչող օբյեկտի հարվածի հետևանքով: Առավել հավանական բացատրությունն այն է, որ դա հսկայական հրաբխային հանքավայր է, որը ԱՄՆ-ի մոտ մեկ հինգերորդ չափի է: Ժամանակի ընթացքում քամիներն այդ ժայռերից մի քանի գեղեցիկ գոյացություններ են «քանդակել»: Սակայն գիտնականներից ավելի շատ ուսումնասիրություն կպահանջվի՝ իմանալու համար, թե ինչպես են այս հրաբուխները ձևավորել Մեդուզայի ակոսները: 2018-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կարող էին առաջանալ հսկայական հրաբխային մի քանի հարյուր ժայթքումներից, որոնք տեղի են ունեցել ավելի քան 500 միլիոն տարվա ընթացքում:
Սեզոնային կրկնվող հոսքեր
Մարսում կա ևս մի տարօրինակ երևույթ, որը կոչվում է սեզոնային կրկնվող հոսքեր։ Դրանք հակված են ձևավորվել զառիթափ խառնարանների կողքերին տաք եղանակին: Դժվար է պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում դրանք: Հեյլի խառնարանում արված լուսանկարը ցույց է տալիս այն կետերը, որտեղ սպեկտրոսկոպիան հայտնաբերել է խոնավացման նշաններ:
2015-ին NASA-ն ի սկզբանե հայտարարեց, որ հիդրատացված աղերը պետք է որ մակերևույթի վրա հոսող ջրի նշաններ լինեն, սակայն ավելի ուշ հետազոտությունները ցույց տվեցին, որ սեզոնային կրկնվող հոսքերը կարող են ձևավորվել մթնոլորտային ջրից կամ ավազի չոր հոսքերից:
«Ուրվական ավազաթմբեր» Գիշերային լաբիրինթոսում և Հելլադայի ավազանում
Մարս մոլորակի վրա այսօր հիմնական դերակատար են քամիները, քանի որ ջուրը գոլորշիացել է, երբ մոլորակի մթնոլորտը նոսրացել է: Սակայն այսօր կարելի է տեսնել նախկինում ջրի առկայության մասին լայնածավալ ապացույցներ, ինչպիսիք են «ուրվական ավազաթմբերի» շրջանները, որոնք հայտնաբերվել են Գիշերային լաբիրինթոսում և Հելլադայի ավազանում: Գիտնականներն ասում են, որ այս շրջաններում նախկինում եղել են տասնյակ մետր բարձրություն ունեցող ավազաթմբեր: Հետագայում ավազաթմբերը ենթարկվել են լավայի կամ ջրի ազդեցությանը, ինչի հետևանքով ավազաթմբերի գագաթները քայքայվել են, հիմքերը, սակայն, պահպանել են։
Նման հին ավազաթմբերը ցույց են տալիս, թե ինչպես էին քամիներ տեղի ունենում Մարսի վրա նախկինում, ինչն իր հերթին կլիմայագետներին որոշ հուշումներ է տալիս Կարմիր մոլորակի հնագույն միջավայրի մասին:
Մարսի վրա 8 հիանալի վայր, ուր կարող են ապագայում այցելել զբոսաշրջիկները
Մարսը մեծ հակադրություններ ունեցող մոլորակ է․ այստեղ կան հսկայական հրաբուխներ, խոր ձորեր և խառնարաններ: Այն ուսումնասիրելու հիանալի վայր կլինի ապագա զբոսաշրջիկների համար, երբ մարդկությունն առաջին գաղութը հիմնի Կարմիր մոլորակի վրա: Space.com-ը ներկայացրել է մի քանի տեսարժան վայրեր, որոնք Մարսի ապագա զբոսաշրջիկները կարող են այցելել:
Օլիմպոս լեռ
Օլիմպոս լեռը Արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխ է, որը գտնվում է Թարսիս հրաբխային շրջանում։ Ըստ NASA-ի՝ այն մոտավորապես նույն չափի է, ինչ Արիզոնա նահանգը: Լեռն ունի 25 կմ բարձրություն, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է Էվերեստ լեռան բարձրությունը՝ մոտ 8,9 կմ։
Օլիմպոս լեռը հսկա վահանային հրաբուխ է, որը ձևավորվել է լավայի՝ լանջերով դանդաղ հոսելուց հետո: Սա նշանակում է, որ ապագա հետազոտողների համար, հավանաբար, հեշտ կլինի այն մագլցել, քանի որ լեռան լանջերի միջին թեքվածքը կազմում է ընդամենը 5 տոկոս: Գագաթին մոտ 85 կմ լայնությամբ տպավորիչ իջվածք է։
Թարսիսի հրաբուխներ
Օլիմպոս լեռը մագլցելուց հետո արժե տեսնել նաև Թարսիսի շրջանի մյուս հրաբուխները: Ըստ NASA-ի՝ Թարսիսում 12 հսկա հրաբուխ կա մոտ 4000 կմ լայնությամբ գոտում: Ինչպես Օլիմպոսը, այս հրաբուխները ևս հակված են շատ ավելի մեծ լինել, քան Երկրի վրա առկա հրաբուխները, հավանաբար այն պատճառով, որ Մարսն ունի ավելի թույլ ձգողականություն, որը հրաբուխներին թույլ է տալիս ավելի շատ բարձրանալ: Հնարավոր է, որ այս հրաբուխները ժայթքած լինեն մինչև 2 միլիարդ տարի առաջ։
Այս լուսանկարում, որն արել է Viking 1-ը սարքը 1980-ին, երևում է Թարսիսի արևելյան շրջանը: Ձախում՝ վերևից ներքև, երևում են երեք վահանային հրաբուխներ, որոնք ունեն մոտ 25 կմ բարձրություն՝ Ասկրիաուս լեռը (Ascraeus Mons), Սիրամարգի լեռը (Pavonis Mons)-ը և Արսիա լեռը (Arsia Mons): Վերևից աջում կա մեկ այլ վահանային հրաբուխ, որը կոչվում է Թարսիս Թոլուս:
Մարիների հովիտներ
Մարսում է գտնվում ոչ միայն Արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխը, այլև ամենամեծ կիրճը՝ Մարիների հովիտները, որի երկարությունը, տստ NASA-ի տվյալների, մոտ 3000 կմ է: Դա մոտ չորս անգամ ավելի երկար է, քան Գրանդ կանյոնը, որն ունի մոտ 800 կմ երկարություն:
Գիտնականները վստահ չեն, թե ինչպես է առաջացել Մարիների հովիտները, սակայն դրա ձևավորման վերաբերյալ մի քանի տեսություն կա: Շատ գիտնականներ ենթադրում են, որ երբ ձևավորվել է Թարսիսի շրջանը, այն նպաստել է Մարիների հովիտների աճին: Հրաբխային շրջանի միջով շարժվող լավան մոլորակի կեղևը հրել է դեպի վեր, ինչի հետևանքով կեղևը կոտրվել է նաև այլ շրջաններում: Ժամանակի ընթացքում մոլորակի կեղևի այս կտորներից ձևավորվել է Մարիների հովիտները։
Հյուսիսային և Հարավային բևեռներ
Մարսն իր բևեռներում ունի երկու սառցե շրջաններ՝ մի փոքր տարբեր բաղադրությամբ։ Հյուսիսային բևեռը (պատկերված է լուսանկարում) մոտիկից ուսումնասիրել է Phoenix սարքը 2008-ին, մինչդեռ հարավային բևեռի դիտարկումներն արվել են ուղեծրային սարքերի արած լուսանկարների միջոցով: Ձմռանը, ըստ NASA-ի, ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային բևեռների մոտ ջերմաստիճանն այնքան է իջնում, որ ածխաթթու գազը մթնոլորտից կոնդենսացվում է և վերածվում սառույցի՝ մոլորակի մակերեսին:
Ամռանը տեղի է ունենում հակառակ գործընթացը, ինչի արդյունքում ածխաթթու գազը վերադառնում է մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն ամբողջությամբ անհետանում է հյուսիսային կիսագնդում` իր հետևից թողնելով ջրի սառցե շերտ: Սակայն սառույցի մի մասը մնում է հարավային մթնոլորտում: Սառույցի այս ողջ տեղաշարժը հսկայական ազդեցություն է ունենում Մարսի կլիմայի վրա՝ առաջացնելով քամիներ և այլ ազդեցություններ:
Գեյլ խառնարան և Շարփ լեռ
Գեյլ խառնարանը հայտնի է դարձել 2012-ին այնտեղ Curiosity մարսագնացի վայրէջքից հետո։ Լայնածավալ ապացույցներ կան առ այն, որ այստեղ նախկինում ջուր է եղել։ Curiosity-ն վայրէջքից մի քանի շաբաթ անց հանդիպել է նախկին գետահունի և խառնարանի հատակի երկայնքով իր ճանապարհորդության ընթացքում գտել ջրի առկայության մասին էլ ավելի շատ ապացույցներ: Curiosity-ն այժմ գտնվում է մոտակա հրաբխի վրա, որը կոչվում է Շարփ լեռ (Aeolis Mons) և ուսումնասիրում է դրա յուրաքանչյուր շերտի երկրաբանական առանձնահատկությունները:
Curiosity-ի առավել հետաքրքիր գտածոներից մեկը այդ շրջանում մի քանի անգամ բարդ օրգանական մոլեկուլների հայտնաբերումն էր: 2018-ի հրապարակված արդյունքների համաձայն՝ այս օրգանական նյութերը հայտնաբերվել են 3,5 միլիարդ տարվա վաղեմության ժայռերի ներսում: Օրգանական նյութերի արդյունքներին զուգահեռ մարսագնացը նաև հայտնաբերել է մեթանի կոնցենտրացիաներ տարբեր սեզոնների ընթացքում մթնոլորտի փոփոխությունների ժամանակ: Մեթանը տարր է, որը կարող է արտադրվել մանրէների, ինչպես նաև երկրաբանական երևույթների կողմից, ուստի պարզ չէ, թե արդյոք դա կյանքի նշան է, թե ոչ:
Մեդուզայի ակոսներ
Մեդուզայի ակոսները Մարսի ամենատարօրինակ վայրերից մեկն է, որոշ գիտնականներ նույնիսկ ենթադրում են, որ այն առաջացել է չհայտնաբերված թռչող օբյեկտի հարվածի հետևանքով: Առավել հավանական բացատրությունն այն է, որ դա հսկայական հրաբխային հանքավայր է, որը ԱՄՆ-ի մոտ մեկ հինգերորդ չափի է: Ժամանակի ընթացքում քամիներն այդ ժայռերից մի քանի գեղեցիկ գոյացություններ են «քանդակել»: Սակայն գիտնականներից ավելի շատ ուսումնասիրություն կպահանջվի՝ իմանալու համար, թե ինչպես են այս հրաբուխները ձևավորել Մեդուզայի ակոսները: 2018-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կարող էին առաջանալ հսկայական հրաբխային մի քանի հարյուր ժայթքումներից, որոնք տեղի են ունեցել ավելի քան 500 միլիոն տարվա ընթացքում:
Սեզոնային կրկնվող հոսքեր
Մարսում կա ևս մի տարօրինակ երևույթ, որը կոչվում է սեզոնային կրկնվող հոսքեր։ Դրանք հակված են ձևավորվել զառիթափ խառնարանների կողքերին տաք եղանակին: Դժվար է պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում դրանք: Հեյլի խառնարանում արված լուսանկարը ցույց է տալիս այն կետերը, որտեղ սպեկտրոսկոպիան հայտնաբերել է խոնավացման նշաններ:
2015-ին NASA-ն ի սկզբանե հայտարարեց, որ հիդրատացված աղերը պետք է որ մակերևույթի վրա հոսող ջրի նշաններ լինեն, սակայն ավելի ուշ հետազոտությունները ցույց տվեցին, որ սեզոնային կրկնվող հոսքերը կարող են ձևավորվել մթնոլորտային ջրից կամ ավազի չոր հոսքերից:
«Ուրվական ավազաթմբեր» Գիշերային լաբիրինթոսում և Հելլադայի ավազանում
Մարս մոլորակի վրա այսօր հիմնական դերակատար են քամիները, քանի որ ջուրը գոլորշիացել է, երբ մոլորակի մթնոլորտը նոսրացել է: Սակայն այսօր կարելի է տեսնել նախկինում ջրի առկայության մասին լայնածավալ ապացույցներ, ինչպիսիք են «ուրվական ավազաթմբերի» շրջանները, որոնք հայտնաբերվել են Գիշերային լաբիրինթոսում և Հելլադայի ավազանում: Գիտնականներն ասում են, որ այս շրջաններում նախկինում եղել են տասնյակ մետր բարձրություն ունեցող ավազաթմբեր: Հետագայում ավազաթմբերը ենթարկվել են լավայի կամ ջրի ազդեցությանը, ինչի հետևանքով ավազաթմբերի գագաթները քայքայվել են, հիմքերը, սակայն, պահպանել են։
Նման հին ավազաթմբերը ցույց են տալիս, թե ինչպես էին քամիներ տեղի ունենում Մարսի վրա նախկինում, ինչն իր հերթին կլիմայագետներին որոշ հուշումներ է տալիս Կարմիր մոլորակի հնագույն միջավայրի մասին:
Աղբյուրը՝ tech.news.am