Տիգրան Ավինյանն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ է ստանձնել և իրականացնում Երևանի քաղաքապետի լիազորությունները
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքը հոկտեմբերի 13-ին բոյկոտեց Երևանի ավագանու նիստը՝ նպատակ ունենալով և ոչ իշխանական խմբակցություններին կոչ անելով՝ չապահովել քվորում։ Նույն նկատառումով «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-ն այսօր չմասնակցեց նաև ավագանու՝ Երևանի փոխքաղաքապետերի ընտրության նիստին։
2023թ․-ի հոկտեմբերի 13-ին Տիգրան Ավինյանը ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորությունները հետևյալ պատճառներով։ «Երևան քաղաքում տեղական ինքնակավարման մասին» ՀՀ օրեքի 47-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ։ Ըստ էության, օրենքի ուժով հրավիրված նիստը ծառայում է Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության անցկացմանը և լիազորությունների ստանձնմանը, սակայն այն իր ձևով և բովանդակությամբ ևս համարվում է ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ և նրա վրա նույնպես տարածվում են ավագանու նիստերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կանոնները։
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի ավագանու 3-րդ մասի՝ նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին։ Այսինքն, 2023թ․-ի հոկտեմբերի 13-ի ավագանու նիստին պետք է մասնակցեին առնվազն ավագանու օրենքով սահմանված ավագանու անդամների թվի կեսից ավելին, այս դեպքում՝ 33 ավագանու անդամ, որպեսզի նիստը լիներ իրավազոր և համարվեր կայացած, իսկ նրա որոշումները՝ օրինական։ Սակայն օրենքի ուժով հրավիրված ավագանու նիստին ներկա են գտնվել Երևանի 2023թ․-ի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքում ավագանի անցած 2 ուժի ներկայացուցիչներ, որոնք միասին ունեն 32 մանդատ։ Այս պայմաններում, երբ նիստին ներկա չեն եղել ավագանու անդամներին կեսից ավելին և օրենքով սահմանված կարգով նիստը իրավազոր չի եղել, 2023թ․-ի հոկտեմբերի 10-ին ավագանու կողմից ընտրված քաղաքապետը ապօրինաբար ստանձնել է քաղաքապետի լիազորությունները և 2023թ․-ի հոկտեմբերի 23-ի դրությամբ ընդունել է մի քանի տասնյակ որոշումներ և տվել մի քանի տասնյակ կարգադրություններ, որի իրավասությունը չի ունեցել՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ լիազորությունների ստանձնման հիմքով։
Հետևաբար՝ Տ.Ավինյանի կայացրած որոշումներն ու կարգադրությունները լինելու են խոցելի և պարունակելու են հետագայում առ ոչինչ ճանաչվելու մեծ հավանականություն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից