ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. Զախարովան հայտնել է պատճառը (տեսանյութ)
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նրան մատնանշել են «հայկական ԶԼՄ-ներում օդիոզ հրապարակումները Ռուսաստանի Դաշնության դեմ»։
Մարիա Զախարովան նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ՀԱԿՊ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:
«Մենք տեսնում ենք՝ ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները պաշտոնական Երևանի ներկայացուցիչներից պոկում սադրիչ հարցերի պատասխաններ: Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի միջև բազմաշերտ կապերի վնասմանը: Ցավոք, ներկայիս հայաստանյան իրականությունում նման սադրանքներն աշխատում են: Գիտեք՝ մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ Հայաստանի հետ հարաբերություններում առկա հարցերը նախընտրում ենք լուծել երկկողմ խողովակներով: Մենք պարարտ հող չենք ստեղծում նրա համար, որ այդ սադրանքի բացիլը զարգանա»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am