Գիտնականները վերստեղծել են ավելի քան 500 տարի առաջ ապրած աղջկա արտաքինը
Պերուի իշխանությունները հրապարակել են գիտնականների կողմից ստեղծված երիտասարդ աղջկա պատկերը, ում արտաքինը, ըստ նրանց, հնարավորինս մոտ է նրան, թե ինչպիսի տեսք ուներ Ինկա Սառցե օրիորդը՝ աշխարհի ամենահայտնի մումիաներից մեկը մահվան պահին՝ դեռահաս աղջիկ, ով Անդերում զոհաբերվել է շուրջ 500 տարի առաջ, հաղորդում է BBC-ն։
Աղջկա մումիֆիկացված մարմինը, որը հայտնաբերվել է դեռևս 1995 թվականին, համեմատաբար լավ է պահպանվել, գրեթե ամբողջությամբ՝ բացառությամբ դեմքի: Մահվան պահին աղջիկը 13-15 տարեկան էր։ 140 սմ հասակով Խուանիտան կշռում էր մոտ 35 կիլոգրամ և, որքան կարող ենք ասել, բավականին լավ էր սնվում։ Դեռահասի մահվան անմիջական պատճառը գլխին ստացած ուժեղ հարվածն է եղել աջ օքսիպիտալ բլթի հատվածում։ «Հետազոտության արդյունքներն օգնում են մեզ ավելի լավ հասկանալ նրա կյանքը և ինկերի մշակույթը»,-ասում է հնագետ Օսկար Նիլսոնը: «Եվ հիմա, երբ մենք կարող ենք տեսնել, թե ինչ տեսք ուներ նա իրականում, դա նրան ավելի կենդանի է դարձնում»:

Աղբյուրը՝ news.am