Աշխարհ

27.10.2023 14:01


Սելին Դիոնի քույրը մեկնաբանել է հազվադեպ հիվանդության պատճառով երգչուհու՝ անվասայլակով տեղաշարժվելու լուրը

Սելին Դիոնի քույրը մեկնաբանել է հազվադեպ հիվանդության պատճառով երգչուհու՝ անվասայլակով տեղաշարժվելու լուրը

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը տեղաշարժվելու համար հաշմանդամի սայլակ չի օգտագործում և ծրագրում է վերադառնալ բեմական գործունեությանը. այս մասին, Daily Mail-ի փոխանցմամբ, հայտնել է երգչուհու քույրը՝ Կլոդետ Դիոնը:

Նա հերքել է առցանց տեղեկություններն այն մասին, որ 55-ամյա երգչուհին չի կարողանում քայլել հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդության պատճառով: Հիվանդությունը կոչվում է մկանային կոշտության համախտանիշ և մկանային սպազմ է առաջացնում։

«Ես գիտեմ, որ բարոյապես, հոգեպես նա ուժեղ է։ Նա ամենևին էլ ընկճված չէ… նա իսկապես վայելում է ապրելու բերկրանքը: Մենք կհաղթահարենք սա»,-ասել է Կլոդետ Դիոնը ֆրանսալեզու showbizz.net կայքին:

Ինչ վերաբերում է համացանցում շրջանառվող լուրերին, ապա Դիոնը նշել է. «Ինչո՞ւ են ասում, որ նա անվասայլակի վրա է: Ինչո՞ւ են ասում, որ նա քաղցկեղ ունի: Ինչո՞ւ են հորինում»։

Հիշեցնենք, որ երգչուհին հիվանդության մասին հայտնել էր 2022-ին:

Նշենք, որ Սելին Դիոնի մոտ ախտորոշված նյարդաբանական վիճակը ներկայում անբուժելի է։ Այն լրջորեն ազդում է շարժունակության վրա և կարող է հիվանդին վերածել «արձանի», ինչի հետևանքով նա դժվարությամբ կքայլի կամ կխոսի: Այս հիվանդությունը, որն ախտորոշվում է միլիոն մարդուց մեկի դեպքում, կարող է նաև հանգեցնել այնպիսի սպազմի, որը բավականաչափ ուժեղ է ոսկորը կոտրելու համար: Համախտանիշի պատճառները պարզ չեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը