Աշխարհ

27.10.2023 14:18


Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի ամերիկյան ռազմակայանում

Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի ամերիկյան ռազմակայանում

Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում ամերիկացի զինծառայողների կողմից վերահսկվող ռազմակայանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ խոսքը Կոնիկո գազային հանքավայրի տարածքում տեղակայված ռազմակայանի մասին է։ Աղբյուրների ենթադրությամբ՝ օբյեկտը հրթիռակոծվել է։ Միջադեպի հետեւանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Սիրիայի Դեյր էզ Զոր, Ռաքքա և Հասեքե նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են Արաբական Հանրապետության արևելքում և հյուսիս-արևելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի Դեմոկրատական ​​ուժեր»-ի կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ն։ 2015 թվականից ի վեր ամերիկյան հրամանատարությունը 9 ռազմակայան է ստեղծել է այդ շրջանում։

2019 թվականի վերջին այն ժամանակ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփը հավանություն է տվել մի ծրագրի, որի համաձայն մի քանի հարյուր ամերիկացի զինվորներ կմնան Սիրիայում։ Նրանց հիմնական խնդիրներից մեկը երկրի հյուսիս-արևելքում և արևելքում գտնվող նավթահանքերի նկատմամբ վերահսկողության ապահովումն է։

Այս խորագրի վերջին նյութերը