Քաղաքական

27.10.2023 14:26


Ադրբեջանը բանակցում է Google-ի հետ՝ օկուպացված հայկական տարածքների անվանումները քարտեզներում փոխելու հարցի շուրջ

Ադրբեջանը բանակցում է Google-ի հետ՝ օկուպացված հայկական տարածքների անվանումները քարտեզներում փոխելու հարցի շուրջ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց երկիրը Google-ի հետ քննարկումներ է անցկացնում՝ քարտեզների վրա աշխարհագրական վայրերի տեղանունները փոխելու խնդրի շուրջ։

Հրապարակումներից կարելի է եզրահանգել, որ խոսքը օկուպացված Արցախի՝ պատմական հայկական տարածքների, բնակավայրերի անվանումների մասին է, որոնք Ադրբեջանը ցանկանում է փոխել ադրբեջանական անվանումներով՝ դրանք ներկայացնելով որպես «իր տարածք»։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայության ղեկավար Սամիր Ռասուլովը հայտարարել է, թե «իրականությանը չհամապատասխանող՝ «սխալ» տեղանունները ջնջվելու են» և փոխարենը հայտնվելու են ադրբեջանական տեղանուններ, ինչը նշանակում է, որ կեղծելով պատմությունը և հայկական պատմական տարածքների անունները ձևախեղելով՝ Ադրբեջանը դրանք այսուհետ ներկայացնելու է որպես իր երկրի մաս։

Այս խորագրի վերջին նյութերը