Աշխարհ

27.10.2023 19:32


Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց. ՀԱՄԱՍ

Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը։

Նրա խոսքով՝ գերեվարվածների դուրսբերումն անհնար է առանց Իսրայելի կողմից հրադադարի։

«Ինտենսիվ ռմբակոծություններ են տեղի ունենում, զանգվածային սպանություններ ու ավերածություններ։ Նրանք ռմբակոծում են ամեն ինչ՝ մարդկանց և ենթակառուցվածքները,և տեղաշարժն ուղղակի անհնար է։ Մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը»,-ընդգծել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը