Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության հետևանքը էպիկական չափերի հասնող հումանիտար աղետը կլինի․ Հորդանանի ԱԳՆ
Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության հետևանքը կլինի տարիներ շարունակ էպիկական մասշտաբների հասնող մարդասիրական աղետը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելը հենց նոր ցամաքային պատերազմ է սկսել Գազայում: Հետևանքը տարիներ շարունակ էպիկական չափերի հասնող հումանիտար աղետը կլինի»,-գրել է աս-Սաֆադին X սոցցանցի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Իսրայել պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել էր, որ վերջին օրերին ՑԱԽԱԼ-ը ցամաքային գործողություններ էր իրականացնում Գազայի հատվածում, իսկ ուրբաթ երեկոյան կտրուկ ընդլայնել է դրանք։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, իրենց հերթին հայտարարել են, որ Գազայի հատվածում գտնվող Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարի արևելյան հատվածում հետ են մղում Իսրայելի ցամաքային ներխուժումը։

Աղբյուրը՝ tert.am