Քաղաքական

28.10.2023 10:21


ՔՊ-ականներից ովքեր են իշխանափոխությունից հետո բնակարան գնել․ նոր անուններ․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականներից ովքեր են իշխանափոխությունից հետո բնակարան գնել․ նոր անուններ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր ՔՊ ցանկն այն անտուն պատգամավորների, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Շարունակելով ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների տները՝ գալիս ենք որոշակի եզրակացության. նրանք ոչ միայն ընտրական ոլորտում են կեղծիքներ անում, այլ նաեւ հայտարարագրեր ներկայացնելիս։

Պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի տարեկան հայտարարագրերում ժամանակ առ ժամանակ ավելանում կամ պակասում են որոշ տվյալներ։ Ըստ այդմ՝ ներկայացնում ենք անտուն ՔՊ-ականների ցանկի 2-րդ մասը։

Անդրանիկ Քոչարյան – 2022 թվականին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի ձեռք բերման եղանակը՝ ժառանգություն։ Ումից՝ պարզ չէ:

Կարեն Սարուխանյան – 2021 եւ 2022 թվականներին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ձեռք բերման եղանակը՝ ժառանգություն. նա նաեւ ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Տրդատ Սարգսյան – 2021 թվականին՝ Երեւանի Ավան վարչական շրջանում. 1 օրում ձեռք է բերել 2 բնակարան եւ ավտոտնակ։

Գեւորգ Պապոյան – 2019 թվականին՝ Շենգավիթ վարչական շրջանում։

Բաբկեն Թունյան- հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Սարգիս Խանդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Լուսինե Բադալյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Հակոբ Ասլանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Ահա այսպես, ԱԺ պատգամավորները, մանդատին զուգահեռ, նաեւ տան տեր են դարձել, քանի որ նրանցից շատերը առաջին անգամ է, որ ստաբիլ աշխատավարձ են ստանում»:

Այս խորագրի վերջին նյութերը