Կարագանդայի հանքում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը գերազանցել է 20-ը
Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան հանքում վթար է տեղի ունեցել, ինչից հետո ստորգետնյա թունելներում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով «Արսելորմիտալ Տեմիրտաու» հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչներին, միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։
Հանքում տեղի ունեցած վթարի մասին հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնել է Ղազախստանի Կարագանդայի շրջանի վարչակազմի ղեկավար Էրմագանբեթ Բուլեկպաևը։ Ավելի ուշ Tengrinews.kz-ը հաղորդել է, որ նախնական տվյալներով միջադեպի պատճառ կարող էր դառնալ հանքագազի պայթյունը։
Այս պահի դրությամբ՝ հայտնաբերվել է 21 հանքափորի դի, սակայն որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ներկա պահին հանքում արգելափակված է 23 մարդ։ Ընդհանուր առմամբ վթարի պահին հանքում է գտնվել 252 հանքափոր, նրանցից 208-ին հաջողվել է դուրս բերել հանքից։
Փրկված աշխատակիցներից 18-ը բուժօգնության կարիք է ունեցել, սակայն նրանց վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում։

Աղբյուրը՝ tert.am