Քաղաքական

28.10.2023 14:54


Շվեդիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Հայաստանի հարավային շրջաններ

Շվեդիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Հայաստանի հարավային շրջաններ

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սևանա լճից հարավ և արևելք գտնվող հատվածներ ճանապարհորդելուց։ «Հարավային տարածքների համար, դա նշանակում է Մ-10 մայրուղու արևելյան հատվածը՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ»:

Նախարարությունը հորդորում է՝ խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանից հինգ կիլոմետրից ավելի մոտ գտնվող տարածքներ այցելություններից։ «Սա ներառում է Երասխ քաղաքը և ճանապարհի այն հատվածները, որոնք անցնում են սահմանամերձ տարածքով։ Խորհուրդն ուժի մեջ է մինչև հետագա ծանուցումը»,-ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը