Կարագանդայի հանքում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 32-ի
Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան հանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
«Հայտնաբերվել է 32 զոհի դի, 14 հանքափորի որոնումները դեռ շարունակվում են»,-ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հանքում տեղի ունեցած վթարի մասին հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնել է Ղազախստանի Կարագանդայի շրջանի վարչակազմի ղեկավար Էրմագանբեթ Բուլեկպաևը։
Ավելի ուշ Tengrinews.kz-ը հաղորդել է, որ նախնական տվյալներով միջադեպի պատճառ կարող էր դառնալ հանքագազի պայթյունը, որից հետո ստորգետնյա թունելներում հրդեհ է բնկվել։
Ընդհանուր առմամբ վթարի պահին հանքում է գտնվել 252 հանքափոր, նրանցից 208-ին հաջողվել է դուրս բերել հանքից։

Աղբյուրը՝ tert.am