Լրահոս

28.10.2023 17:18


Երևանում ոստիկանության զորքերի ծառայողը Nissan-ով կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել մայթին

Երևանում ոստիկանության զորքերի ծառայողը Nissan-ով կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել մայթին

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14:10-ի սահմաներում 32-ամյա Գրիգոր Զ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով հայտնվել վերգետնյա անցման մոտ՝ հետիոտնի ճանապարհին:

Վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նա ծառայում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասում:

Այս խորագրի վերջին նյութերը