Իսրայելը հատել է կարմիր գիծը. Ռաիսին ասել է, որ Իրանը մտադիր չէ հետևել ԱՄՆ նախազգուշացումներին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելն իր գործողություններով «հատել է կարմիր գիծը, որը կարող է ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»:
«Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկել «Դիմադրության առանցքին», սակայն մարտի դաշտում հստակ պատասխան է ստացել»,-գրել է նա X սոցիալական ցանցում։
Ըստ BBC-ի՝ «Դիմադրության առանցքի» մեջ են մտնում Մերձավոր Արևելքում Իրանի աջակցած ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը։
ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են Իրանին չմիջամտել պատերազմին՝ փորձելով կանխել ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը:
Ռաիսին ավելի վաղ ասել էր, որ Իրանը մտադիր չէ հետևել ԱՄՆ-ի նախազգուշացումներին:
Իրանի նախագահը հայտարարել է նաև, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի հաշվարկները սխալ են, և նրանք չեն հասնի իրենց նպատակներին Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ը քաջատեղյակ է «մեր» ներկայիս հնարավորություններին։

Աղբյուրը՝ news.am