Իսրայելական բանակի հարվածների արդյունքում Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 31-ի, հայտնում է Պաղեստինի լրագրողների սինդիկատը (PJS):
PJS-ը հայտնել է, որ իսրայելական ավիահարվածներն ու հրթիռակոծությունները թիրախավորել են լրատվամիջոցների գրասենյակները, սարքավորումներն ու մեքենաները, ինչպես նաև առանձին լրագրողների և նրանց ընտանիքները:
PJS-ն Իսրայելի գործողությունները գնահատում է որպես «համակարգված և կանխամտածված քաղաքականություն, որն ուղղված է ճշմարտության ձայնը խլացնելուն և աշխարհին թույլ չտալու տեսնել Պաղեստինի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները»:
PJS-ը կոչ է արել միջազգային հանրությանը և իրավապաշտպան կազմակերպություններին միջամտել և պաշտպանել լրագրողներին ու նրանց աշխատանքի իրավունքը:
Գազայում զոհված լրագրողների թիվը 31-ի է հասել

Աղբյուրը՝ news.am