Հազարավոր մարդիկ են ներխուժել Գազայում UNRWA-ի պահեստներ, ալյուր և այլ իրեր տարել. ՄԱԿ
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) հայտնում է, որ հազարավոր մարդիկ են ներխուժել Գազայում UNRWA-ի պահեստներ և բաշխման կենտրոններ` տանելով ալյուր և առաջին անհրաժեշտության իրեր։
«Գազայի կենտրոնական և հարավային շրջաններում հազարավոր մարդիկ են ներխուժել UNRWA մի քանի պահեստ և բաշխման կենտրոններ` տանելով ցորենի ալյուր և առաջին անհրաժեշտության այլ իրեր, ինչպես նաև հիգիենայի պարագաներ»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Գազայի հատվածում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործերով տնօրեն Թոմաս Ուայթի կարծիքով` մտահոգիչ է, որ քաղաքացիական կարգը սկսել է խախտվել երեք շաբաթ տևած պատերազմից և Գազայի դաժան պաշարումից հետո։
«Մարդիկ վախեցած են, հիասթափված և հուսալքված։ Լարվածությունն ու վախը սրվում է հեռախոսների և ինտերնետ–գծերի անջատման պատճառով նաև։ Նրանք զգում են, որ իրենք կտրված են Գազայի ներսում իրենց ընտանիքներից և մնացած աշխարհից»,–հաղորդագրության մեջ մեջբերվում է Ուայթի խոսքերը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am