Լրահոս

30.10.2023 12:11


Վարորդը մեքենան ավտոշուկայում վաճառելուց հետո գնորդի հետ վթարի է ենթարկվել

Վարորդը մեքենան ավտոշուկայում վաճառելուց հետո գնորդի հետ վթարի է ենթարկվել

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «ավտոբուսի պարկ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Ժիրայր Ա.-ի վարած Nissan X-Trail մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ավետիք Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով դեպի Նուբարաշեն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 07-ին, իսկ Nissan-ի վարորդը վերադառնալիս է եղել ավտոշուկայից, որտեղ վաճառել էր Nissan-ը:

Այս խորագրի վերջին նյութերը