Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչըօգնեց իր թիմին հաղթել «Բարսելոնային» Լա լիգայի 11-րդ տուրում։
Խորվաթ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 0։1 հաշվով։90+2-ին նա գոլային փոխանցում կատարեց Ջուդ Բելինգհեմին հաղթական գոլի համար։
Մոդրիչը դարձավ «Էլ կլասիկոյում» երբևէ խաղադաշտ դուրս եկած ամենատարեց խաղացողը՝ գերազանցելով Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Պակո Բույոյի ռեկորդը։ Նա «Բարսելոնայի» դեմ խաղացել է 1996 թվականին 38 տարեկան 38 օրական հասակում։
Մոդրիչը 38 տարեկան 47 օրական էր, երբ դուրս եկավ խաղադաշտ։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնության վերջին խաղում Մոդրիչը խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին։ Այս խաղը Մոդրիչի համար 500-րդն էր մադրիդյան ակումբի կազմում։ «Ռեալը» հաղթեց 2։1 հաշվով։ «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դուբլի հեղինակ է դարձել:
Լուկա Մոդրիչը ռեկորդ է սահմանել «Էլ կլասիկոյում»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը օգնեց իր թիմին հաղթել «Բարսելոնային» Լա լիգայի 11-րդ տուրում։
Խորվաթ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 0։1 հաշվով։ 90+2-ին նա գոլային փոխանցում կատարեց Ջուդ Բելինգհեմին հաղթական գոլի համար։
Մոդրիչը դարձավ «Էլ կլասիկոյում» երբևէ խաղադաշտ դուրս եկած ամենատարեց խաղացողը՝ գերազանցելով Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Պակո Բույոյի ռեկորդը։ Նա «Բարսելոնայի» դեմ խաղացել է 1996 թվականին 38 տարեկան 38 օրական հասակում։
Մոդրիչը 38 տարեկան 47 օրական էր, երբ դուրս եկավ խաղադաշտ։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնության վերջին խաղում Մոդրիչը խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին։ Այս խաղը Մոդրիչի համար 500-րդն էր մադրիդյան ակումբի կազմում։ «Ռեալը» հաղթեց 2։1 հաշվով։ «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դուբլի հեղինակ է դարձել:
Աղբյուրը՝ armsport.am