Բարեփոխումների տեմպը բավարար չէ 2024-ին 7% տնտեսական աճ ապահովելու համար. նախարար
ՀՀ կառավարության բարեփոխումների տեմպը բավարար չէ 2024 թվականին 7% տնտեսական աճ ապահովելու համար։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ–ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մեր կարծիքով` կառավարությունը պետք է արագացնի ռեֆորմներ անելու իր տեմպերը։ Այն տեմպերը, որով հիմա ռեֆորմներն արվում են, բավարար չեն այդպիսի արագացում վերցնելու համար։ Այն պայմաններում, երբ մենք ունեցել են երկնիշ տնտեսական աճ, հետո` 7.2 տոկոս տնտեսական աճ, դարձյալ 7 տոկոսանոց աճ ապահովելու համար մենք պետք է նոր արագացում վերցնենք։ Մենք պետք է ապահովենք ներդրումների աճ և արտահանման շարունակվող բարձր մակարդակ»,–ասաց նախարարը։
Հովհաննիսյանը հատկապես կարևորեց վերամշակող արդյունաբերության խթանմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը` տեղական արտադրության ապրանքները միջազգային շուկայում մրցունակ դարձնելու ու արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով։
Բարեփոխումների տեմպը բավարար չէ 2024-ին 7% տնտեսական աճ ապահովելու համար. նախարար
ՀՀ կառավարության բարեփոխումների տեմպը բավարար չէ 2024 թվականին 7% տնտեսական աճ ապահովելու համար։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ–ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը հատկապես կարևորեց վերամշակող արդյունաբերության խթանմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը` տեղական արտադրության ապրանքները միջազգային շուկայում մրցունակ դարձնելու ու արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով։
Աղբյուրը՝ armeniasputnik.am