Աշխարհ

30.10.2023 15:31


Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը և խախտել բոլոր միջազգային օրենքները. Իրանի ԱԳՆ

Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը և խախտել բոլոր միջազգային օրենքները. Իրանի ԱԳՆ

Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը եւ խախտել բոլոր միջազգային օրենքներն ու կանոնները, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Նրա խոսքով՝ հումանիտար օգնության առաքումը Գազայի բնակչությանը լրջորեն անհանգստացնում է Իրանին ներկա ճգնաժամի սկզբից։ Իրանն ընդգծում է Իսրայելի ռազմական գրոհների դադարեցման անհրաժեշտությունը՝ որպես առաջնահերթ խնդիր, ասել է նա՝ ավելացնելով, որ երկիրը պահանջում է հանել շրջափակումը եւ բացել «Ռաֆահ» անցակետը միջազգային հումանիտար օգնության առաքման համար։ «Սիոնիստական վարչակարգը մերժել է միջազգային հանրության խնդրանքը «Ռաֆահ» անցակետը բացելու մասին։ Մեր պաշտոնատար անձինք շփման մեջ են Եգիպտոսի պաշտոնատար անձանց հետ, եւ Իրանը պատրաստ է այդ օգնությունն ուղարկել Եգիպտոսով, հենց որ դա հնարավոր լինի»,-նշել է նա։

«Մենք հուսով ենք, որ շուտով կդառնանք պաղեստինցի ազգի հաղթանակի վկաները այդ ագրեսորական վարչակարգի եւ նրա կողմնակիցների հանդեպ, որոնք խախտում են մարդու իրավունքները»,-նշել է Քանաանին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը