Գլխավոր հարցն այն է, թե, առհասարակ, ինչ է պետությունը և դրանից բխող հաջորդ հարցը, ինչ պետություն ենք կառուցում:
Երկրորդ հարցը կարող է ունենալ տարբեր պատասխաններ, և, ըստ այդ պատասխանների, առաջանում են քաղաքական հոսանքներ ու ընթանում է քաղաքական պայքար:
Հիմա գանք առաջին հարցին, թե ինչ է պետությունը: Շատերը կարծում են, որ պետությունն ինչ-որ տարածքում ապրող մարդկանց խումբ է, որոնք ընտրությունների կամ այլ եղանակներով, իշխանություն են ձևավորում և այդպես էլ ապրում են, իսկ կուսակցություններն էլ պայքարում են իշխանություն ունենալու համար:
Այս թյուր պատկերացման հետևանքը լինում է այն, ինչն այսօր ունենք, ու դեռ այդ ունացածն, ապագա գահավիժման առումով, ընդամենն առաջին ձնծաղիկն է:
Պետությունն, առաջին հերթին, քաղաքական նախագիծ է, իրականում շատ բարդ նախագիծ՝ իր փիլիսոփայական, աշխարհաքաղաքական, մշակութաբանական, արժեքային և այլ բաղադրիչներով:
ԱՄՆ-ն, օրինակ, քաղաքական նախագիծ է, որը գծվել է իր ստեղծվելուց շատ առաջ, և սա առանձին ու հետաքրքիր թեմա է: Ռուսաստանը նույնպես քաղաքական նախագծերից է ձևավորվել, սկզբնական շրջանում Մոսկվայի շուրջ, ուղղափառության վրա հիմնված, հետո Կոմունիստական պոստմոդեռնիստական պրոյեկտի հիման վրա, կոմունիզմի տեսքով, իսկ հիմա որոնումների մեջ է ու դեռ ապրում է իներցիայով:
Բյուզանդիան բազմազգ խառնարան էր՝ որպես քրիստոնեական կայսրության պրոյեկտ, Կոնստանդին կայսրի ժամանակ հիմքը դրված:
Լեհաստանը սլավոնական աշխարհի կաթոլիկական պրոյեկտ է՝ ի հակակշիռ Ռուսաստանի:
Այսօրվա Իրանը Սևեվիների շիաական պրոյեկտ է, որը ընդհատվեց Պեհլևիների ժամանակ, ազգայնականության հիման վրա, որից հետո, 1979-ին, վերադարձավ իր սկզբնական նախագծին:
Օսմանական կայսրությունն նույն Բյուզանդիան է, որտեղ քրիստոնեությունը փոխարինվել է իսլամով: Ինչու և ինչպես, նույնպես շատ հետաքրքիր պատմություն է, որից հետո Աթաթուրքը ազգայնական պրոյեկտով այն փոխարինեց, իսկ հիմա, Թուրքիան, տրանսֆորմացիաների մեջ ու ինչ կլինի, կիմանանք մոտակա տասնամյակում:
Իսրայելը նույնպես պոստմոդեռնիզմի հետևանք է, լիբերալիզմի ազգայնական ծնունդ, սիոնիզմի տեսքով: Դա դասական նախագիծ է, որի ստեղծումն անհնարին էր, բայց կարողացան, դեռ:
Այս թեմայով կարելի է, ու պետք է, շատ երկար խոսել: Հիմա գանք Հայաստանին: Հայաստանի ստեղծումը, ում դուրը դա կգա, թե ոչ, ռուսական կայսրության ստեղծածն էր, շատ կոնկրետ նպատակով, որի հիմքը ժամանական դրել էին կարա-կույունլուները, Սսից կաթողիկոսությունը տեղափոխելով Էջմիածին: Դա նախագիծ էր, որի հիման վրա ռուսական կայսրության նոր նախագիծը իրագործվեց: Պատճառները հիմա չքննարկենք, սակայն նշենք, որ դրանում մեծ դեր խաղաց Գանձասարի կաթողիկոսությունը: Հայկական նախագիծն ուներ նաև իր գաղափարխոսները՝ Ռաֆֆին, Պատկանյանը, մինչ այդ Մխիթարյան հայրերը, գրողները, բանաստեղծները ...:
Ռուսական կայսրությունը հիմք դրեց նաև մերձբալթյան հանրապետությունների ու Ֆինլադիայի ստեղծմանը, ադրբեջանցիների ու Կենտրոնական ԱՍիայի այսօրվա ազգերին, որոնց կարելի է համարել Սովետական Միության նախագծերը:
Երբ մենք պետությունը դիտարկում ենք որպես քաղաքական նախագիծ, ապա փոխվում է մտածողությունը ու առաջանում են հարցեր: 1991-ին մենք ինչ պետություն էինք ցանկանում ստեղծել և արդյոք ունեինք քաղաքական նախագիծ: Արդյոք այսօրվա քաղաքական պայքարը, կամ այն բարդակը ինչ ունենք, որպես քաղաքական չգիտեմ ինչ, իրենց քաղաքական գործունեությունը դիտարկում են հենց նման դիտանկյունից, կամ ավելի պարզեցնենք հարցը, արդյոք նման հայացքը ընկալում են, որպեսզի կարողանանք առաջ գնալ:
Որն է այսօրվա Հայաստանի գլխավոր հարցը

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից