Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ՝ Դմիտրի Պետրոսյանի, և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ:
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատարին:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնութունը:
Արագածոտնի մարզում բախվել է 3 մեքենա. կա զոհ