Լրահոս

31.10.2023 09:08


Հայ ֆուտբոլիստուհու գեղեցիկ գոլը և կանանց Մ-19 հավաքականի առաջին հաղթանակը 14 տարում (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստուհու գեղեցիկ գոլը և կանանց Մ-19 հավաքականի առաջին հաղթանակը 14 տարում (տեսանյութ)

ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի կանանց Մ-19 հավաքականն ընդունել է Լյուքսեմբուրգի Մ-19 ընտրանուն և հաղթել նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գնդակն անչափ գեղեցիկ հարվածով հեղինակել է Լուսինե Կոստանյանը։ Ի դեպ, սա Կանանց Մ-19 հավաքականի առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում 14 տարվա ընթացքում։

Այսպիսով, մեր ընտրանին, մրցելով Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ, խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Այս խորագրի վերջին նյութերը