Աշխարհ

31.10.2023 09:13


Հեռահար նպատակը Ռուսաստանը ներսից քայքայելն է. Կոլերովը՝ Դաղստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Հեռահար նպատակը Ռուսաստանը ներսից քայքայելն է. Կոլերովը՝ Դաղստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Երկարաժամկետ նպատակը Ռուսաստանը ներսից քայքայելն է, սա ակնհայտ է։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Որովհետև Դաղստանը բարդ, բազմազգ հասարակություն է, տարբեր կլաններով և շահերով: Եվ, ի վերջո, ոչ առաջին անգամ, մարզի ներկայիս ղեկավարն ամենակայուն լուծումն է՝ դրսից մարդ է նշանակվում, ով կանգնած է կլաններից վեր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան և վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։

«Առայժմ այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայի շահերը, ուկրաինական գործակալների դիվերսիոն շահերը համընկել են տեղական կլանների շահերի հետ՝ տարածաշրջանի ղեկավարի իշխանությունը թուլացնելու մասով։ Այդ պատճառով նրանք մարդկանց դուրս բերեցին փողոց, և ինչու տեղական իշխանությունները առաջին 12 ժամվա ընթացքում բաց թողեցին այն ժամանակահատվածը, երբ անհրաժեշտ էր արձագանքել և փաստացի անդամալույծ էին:

Նպատակն, իհարկե, Ռուսաստանում թիկունքը խարխլելն ու ազգամիջյան ատելություն հրահրելն է, ոչ մի նորություն։ Նման փորձերը շարունակվելու են, սա ակնհայտ է, և դրանում կասկած չկա»,-ասաց Մոդեստ Կոլերովը:

Հարցին, թե որքանով է հնարավոր հենց այս նպատակին կարող են հասնել, նա պատասխանեց, որ իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու լուրջ վտանգ չկա, սակայն այն, որ տեղական իշխանությունները չեն շտապում ճնշել այդ բողոքները, նույնպես փաստ է. «Եվ սա ցավալի փաստ է, բարձրագույն իշխանությունները, հուսով եմ, կզբաղվեն դրանով»։

Այն ամենում, ինչ տեղի է ունենում, նրա կարծիքով, կա «արտաքին հետք»՝ ամեն ինչ արդեն հայտարարված է, ոչ մեկի համար գաղտնիք չէ։

Հարցին, թե տեղի ունեցողը որքանո՞վ կարող է կապված լինել այլ շրջաններում կատարվողի հետ, օրինակ՝ Արցախից հայ բնակչության հեռանալու հետ, նա պատասխանեց, որ ոչ, դա կապված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը