Աշխարհ

31.10.2023 07:28


Իսրայելը չի համաձայնի հրադադար հաստատել ՀԱՄԱՍ–ի հետ. Նեթանյահու

Իսրայելը չի համաձայնի հրադադար հաստատել ՀԱՄԱՍ–ի հետ. Նեթանյահու

Իսրայելը չի համաձայնի հրադադար հաստատել ՀԱՄԱՍ–ի հետ։ Հրադադարի կոչերը նշանակում են, որ Իսրայելը զիջի ՀԱՄԱՍ–ին և հանձնվի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ես ցանկանում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ–ն չհամաձայնեց հրադադար հաստատել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո, Իսրայելը ևս չի համաձայնի դադարեցնել ՀԱՄԱՍ–ի դեմ ռազմական գործողությունները հոկտեմբերի 7–ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչերը նշանակում են ՀԱՄԱՍ–ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը զիջելու կոչեր անել: Դա չի լինի»,-ասել է Նեթանյահուն ճեպազրույցի ժամանակ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը