Լրահոս

31.10.2023 14:16


Արարատի մարզում Chevrolet-ը վրшերթի է ենթարկել վթարի վայրում աշխատող պարեկին

Արարատի մարզում Chevrolet-ը վրшերթի է ենթարկել վթարի վայրում աշխատող պարեկին

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել պարեկներից մեկին, ապա բախվել վթարի մեջ հայտնված Opel-ներից մեկին, ապա առաջ ընթանալով բախվում Volkswagen-ին:

Վթար-վրաերթի հետևանքով Chevrolet-ի վարորդն ու վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը