Աշխարհ

31.10.2023 17:22


Մեսիին 8 ոսկե մատանի են նվիրել

Մեսիին 8 ոսկե մատանի են նվիրել

Սպորտային հագուստի գերմանական adidas ընկերությունը «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրել է ութ ոսկե մատանի՝ նշելու նրա ութերորդ «Ոսկե գնդակը»:

«Անհամար հիշողություններ, ութ մատանիներ, զրոյական կասկածներ»,-ասվում է ընկերության X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել ֆրանսիական France Football ամսագրի՝ անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը։ Քվեարկության արդյունքներով Մեսսին կարիերայում 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ֆրանսիական Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ Մեսսին Չեմպիոնների լիգայի յոթ խաղում դարձել է չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին Արգենտինայի հետ հաղթել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը