ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահները շարունակում են մնալ ԼՂ-ում
Ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Բաքվի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։
Շարունակվում են բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները։