Տաթևն է, նա Արցախցի, է․ կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբորը․ նաև քաղբանտարկյալ է
ԳԱԶԱՅԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԱՉՔԵՐԸ ՓԱԿԱԾ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՔԱՋԱԼԵՐԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
Տաթևն է, նա Արցախցի, է։ Կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբորը, նաև՝ ուրիշ հարազատների։
Տաթևը կորցրել է ծննդավայրը, մենք բոլորս կորցրել ենք մեր Հայրենիքի մի կարևոր մասը։
Մեր բոլորի՝ իրական հայերի, սիրտը հիվանդ է, մեր վերքն՝ անբուժելի․․․
Մենք բոլորս պատանդ ենք, ուրացողի և հայրենադավի պատանդը։
Տաթևը նաև քաղաքական բանտարկյալ է։
Նա հիմա, առանց տեսակցության իրավունքի, գրեթե երկու ամիս, գտնվում է քրեակատարողական հիմնարկում։
Տաթևն առողջական խնդիրներ ունի, երեկ դարձյալ ուշագնաց է եղել։
Օրեր առաջ Տաթևի իրավունքների պաշտպանությամբ դիմել էի Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Պատասխան նամակում Վ․ Մարագոսին ասում է, թե ՄԻՊ-ի հետ կապի մեջ են, նրա իրավունքները պաշտպանված են․․․
Ավելացնելու բան չունեմ․ Արևմուտքն ասում է և պնդում, թե Հայաստանը տարածաշրջանի անշրջելի ժողովրդավարությունն է․․․
Ու մինչ Գազայի շարունակվող ցեղասպանության առջև աչքերը փակած Արևմուտքի հավաքական քաջալերանքով Հայաստանում ամրապնդվում է «ժողովրդավարությունը»,
մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ու հայրենազրկումի է ենթարկվում, իսկ բոլորս՝ անարժանապատվորեն, շարունակում ենք մեր հաղթանակներն ուրացած, Հայոց պետականության ապագան կասկածի տակ դրած իշխանությունների պատանդը լինել։

Տաթև Վիրաբյանը միակ քաղաքական բանտարկյալը չէ․․․․
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից