Լրահոս

01.11.2023 13:46


Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը

«Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, 2023թ. նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը:

««Իզմիրլյան» ԲԿ-ի ամբողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի տնօրենին և մաղթում բեղմնավոր աշխատանք»,-նշված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Իր հերթին Արմեն Չարչյանը գրել է. «Սիրելի ընկերներ, գործընկերներ, հարազատ մարդիկ, սիրով տեղեկացնում եմ, որ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, կրկին ստանձնել եմ «Իզմիրլյան»ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը:

Այսուհետ նույնպես շարունակելու եմ իմ ԱՆՎՃԱՐ խորհրդատվությունն անցկացնել իմ բուժառուների ու իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց հետ:

Միշտ Ձեր կողքին՝ Արմեն Գերասիմի Չարչյան»։

Այս խորագրի վերջին նյութերը